Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի նախկին օգնականը ՆՏՎ հեռուստաալիքի եթերում նոր սենսացիաներ է բացահայտել։ Նա պնդում է, որ դեռ Արմեն Ջիգարխանյանի հետ ամուսնացած լինելու տարիներին կինը սիրեցյալ է ունեցել։
Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մտադիր էր արագ ամուսնալուծվել` սիրելիի մոտ` Փարիզ մեկնելու համար։ Այս մասին Ջիգարխանյանի նախկին կնոջ նախկին օգնական Էլինա Մազուրը հայտնել է ՆՏՎ հեռուստաալիքով հեռարձակվող «Ռուսական սենսացիաներ» հաղորդման եթերում։
Նրա խոսքով` Վիտալինան Վրաստան էր մեկնում` հույս ունենալով այնտեղ ռոմանտիկ ժամադրություն ունենալ։ Վերադառնալով, նա ուզում էր արագ ամուսնալուծվել արտիստի հետ, Ամանորի տոները Ֆրանսիայում անցկացնելու համար։
Մազուրը պնդում է, որ մինչև Վիտալինայի պաշտոնական ամուսնալուծությունը, նա գաղտնի ծրագրում էր իր նոր նշանադրությունը։
«Կաթոլիկ Սուրբ ծննդյան օրը նա Փարիզի տոմսեր էր պատվիրել, այնտեղ պետք է կայանար նշանադրությունն այդ մարդու հետ», – ասել է Վիտալինայի նախկին օգնականը։
Նա ասել է` նշանադրությունը չի կայացել, քանի որ դաշնակահարուհու դեմ դատարան հայց էր ներկայացվել, իսկ դրանից հետո նրան արգելել էին մեկնել երկրից։ Ներկա պահին Վիտալինայի ենթադրյալ սիրեցյալը լրագրողների հետ կապի դուրս չի գալիս։
Մազուրը նշել է, որ առեղծվածային բաժանորդի հեռախոսն անհասանելի է։ Համացանցի նամակներին նա պատասխանում, որ Վիտալինայի հետ ծանոթ չեն։ Սոցցանցում նրա անձնական էջից պարզ է դառնում, որ նա վաղուց ամուսնացած է և երջանիկ իր ամուսնության մեջ, հաղորդում է ՆՏՎ-ն։
Նշանադրության նախատեսված գեղեցիկ պատմության փոխարեն դյուրահավատ հեռուստադիտողների համար արագ փոխեցին սցենարն ու հորինեցին դաշնակահարուհու արտասահմանյան պայմանագիրը, հայտնել է Մազուրը։
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։