2017 թվականին Հայաստանում ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 200.5 մլն մարդ։ 2016 թվականի համեմատ՝ ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 2.8%-ով։
Ուղևորափոխադրումների մեծ մասը՝ 87.6%-ը (175.7 մլն մարդ), բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին։ Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 3.8%-ով։ Ավտոմոբիլային ուղևորափոխադրումների մեջ տաքսիների միջոցով կատարված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 7.7 մլն մարդ, որը 11.7%-ով քիչ է 2016 թվականի ցուցանիշից։
Ուղևորափոխադրումների ծավալով եկրորդ տեղում էլեկտրատրանսպորտն է՝ 21.8 մլն մարդ (նախորդ տարվա համեմատ աճը՝ 3.1%)։
Օդային տրանսպորտով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 2.55 մլն մարդ, որից 107.5 հազարը՝ հայասհանյան շարժակազմով։ Օդային տրանսպորտով ուղևորափոխադրումների ծավալն աճել է 20.6 տոկոսով, իսկ հայաստանյան շարժակազմովը՝ 5.1 անգամ։
Երկաթուղային տրանսպորտից օգտվել է 366.8 հազար ուղևոր։ Նախորդ տարվա համեմատ այս թիվն աճել է 4.2%-ով: