Ջորջ Հարիսոնի 75-ամյա հոբելյանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ջորջ Հարիսոնի 75-ամյա հոբելյանը

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

Փետրվարի 25-ին ռոք երաժշտության երկրպագուները ողջ աշխարհում նշեցին իրենց կուռքերից մեկի՝ բրիտանական հանրահայտ ռոք երաժիշտ, 1960-ականներին լիվերպուլյան աշխարհահռչակ «The Beatles» խմբի կիթառահար և երգիչ-երգահան Ջորջ Հարիսոնի (1943-2001) 75-ամյակը: Ինչպես տեղեկանում ենք համացանցի լրատվությունից՝ տարբեր երկրներում կայացել են Ջորջ Հարիսոնի հիշատակին նվիրված ռոք համերգներ և բազմապիսի այլ տարբեր միջոցառումներ, որին մասնակից են եղել նաև «The Beatles» խմբի երկու լեգենդար անդամները՝ Փոլ Մաքքարթնին և Ռինգո Սթարը: