Ավստրիայի կառավարությունն օրինագիծ է մշակել, որը թույլ է տալիս հատուկ ծառայություններին հետևել WhatsApp մեսենջերի և Skype-ի օգտատերերի գրագրությանը, հանցագործությունների ժամանակ ուղարկված և ստացած աուդիոներին ու վիդեոներին, հաղորդում է ТАСС-ը։
Հատուկ ծառայությունները կհետևեն այն օգտատերերի մեսենջերներին, որոնք կասկածվում են հանցագործությունների իրականացման մեջ, եթե դրա համար 5 և ավելի տարվա ազատազրկում է սահմանվում։ Այդպիսի հանցագործությունների շարքին են դասվում ահաբեկչական գործունեությունը կամ կյանքի համար վտանգավոր այլ գործողությունները։