Փետրվարի 27-ին, ժամը 19:32-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի 22Ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել1965 թ. ծնված Ա. Ղ-ի դին: