Նյու Յորքից 26-ամյա Եվգենի Բայրակտարը կալանավորվել է ճապոնական ոստիկանության կողմից: Ամերիկյան զբոսաշրջիկի ճամպրուկում իրավակարգի պահապանները գտել են աղջկա կտրված գլուխ, ում հետ նա ծանոթացել էր Ինտերնետի միջոցով:
Կնոջ գլխով ճամպրուկը հայտնաբերվել էր բնակարանում, որը Եվգենին վարձակալել էր Օսակայում հանգստի ընթացքում: Դետեկտիվները ենթադրում են, որ տղամարդու զոհ դարձած աղջկա հետ նա ծանոթացել էր Ինտերնետի միջոցով: Մահից առաջ աղջիկը հասցրել էր ընկերներին պատմել, որ ժամադրության է գնում ամերիկացու հետ, և տեսահսկման խցիկներն անգամ արձանագրել են նրանց հանդիպելու պահը: Շատ չանցած աղջիկը դադարել էր կապի մեջ մտնել, ինչն էլ ոստիկաններին բերել էր զբոսաշրջիկի բնակարան:
Mirror-ի տեղեկություններով, Եվգենին արդեն ոստիկանությանը ցույց է տվել, թե որտեղ է թողել զոհի մարմնի մյուս մասերը՝ դրանք թաքցված են եղել տարբեր տեղերում՝ իրարից 50 կմ հեռավորության վրա: Այսպես, սպանված աղջկա իրանը հայտնաբերվել է Օսակա քաղաքի մոտ, իսկ երկու ոտքերը գտել են Կիոտոյում:
Հաղորդվում է, որ Եվգենի Բայրակտարը պատրաստվում էր Ճապոնիայում անցկացնել երեք ամսից ոչ ավելի: Առայժմ հայտնի չէ, թե ինչու է տղամարդը գնացել իր նոր ծանոթ աղջկա դաժան սպանությանը: Հայտնի չէ նաև, թե ինչ պատիժ է սպառնում ամերիկացի զբոսաշրջիկին և որքան վաղուց էր նա տեղափոխվել ԱՄՆ բնակվելու: