Հյուսիսային Կարոլինայի բնակիչը, ով Ֆեյսբուքում հեռարձակում էր զբոսանքի տեսանյութը, պատահական նկարահանել է իր մարդասպանին: Միջադեպը տեղի է ունեցել Յունիոնի շրջանի Ուինգեյթի համալսարանից ոչ հեռու, հաղորդում է New York Post-ը:
Տղամարդը տեսահեռարձակում էր անում, երբ նրան մոտեցել է զինված կասկածյալը: Մինչ մի քանի կրակոցների արձակելը զոհվածը մի քանի անգամ արտասանել է՝ դու չե՞ս խաբում:
Սպանվածի ինքնությունը չի բացահայտվում: Հայտնի չէ նաև, թե նա ու հրաձիգը ճանաչե՞լ են իրար: Կասկածյալին որոնում է ոստիկանությունը: