
Երևանի շենքերից մեկի վերելակում երեխա է արգելափակվել. անհրաժեշտ է եղել փրկարարների միջամտությունը նրան դուրս բերելու համար:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փետրվարի 27-ին՝ ժամը 20:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մելիքյան փողոցի 13-րդ շենքի վերելակը խափանվել է, երեխան արգելափակվել է ներսում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել 2007 թ. ծնված Կ. Մ.-ին: