Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը դիմում է ներկայացրել Ոստիկանության անձնագրային վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումեր՝ «ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com