Լապշինը կրում է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկը
Advertisement 1000 x 90

Լապշինը կրում է Արցախում ծառայող հայ զինվորի լուսանկարով շապիկը

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության ﬔջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը: Բլոգերը լուսանկարը, որում կրում է շապիկը, հրապարակել է սոցցանցում՝ կոչ
անելով հետևորդներին գուշակել, թե որ բանակի զինծառայողն է պատկերված:

«Ընկերներ, ինչպիսի՞նն է իմ նոր շապիկը: Այն շատ հատուկ է: Ի՞նչ եք կարծում, ո՞ր բանակի զինվորն է պատկերված»,- գրել է Լապշինը:

Օգտատերերի ﬔծամասնությունն անﬕջապես նկատել է, որ լուսանկարում Արցախում ծառայող հայ զինվոր է, ում լուսանկարն ապրիլյան պատերազﬕ օրերին ﬔծ տարածում էր գտել համացանցում: