ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է իր նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջնագծում դիրքերն ամրացնելու համար տուֆ քար պետք է գնել:
«Ես վեց տարի անում եմ այս ծրագիրը, չգիտեմ ինչի՞ են այսպես բոլորը խառնվել»,- ասաց նա: Հարցին, թե վեց տարի տուֆ քարի համար գումա՞ր է համվաքել, նա պատասխանեց. «Տո՞ւֆը, ցեմենտ ա եղել շատ, բետոնա եղել տոննաներով ապրիլից հետո: Պարզապես այն ժամանակ ժամանակ էլ չկար բարձրաձայնելու»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Հարցին, թե ինչու պետությունն այդ հարցերը չի լուծում, ինչու հարստություն ու շքեղ մեքենաներ ունեցող պաշտոնյաների փոխարեն պետք է հասարակությունը բանակին օգնի, նա պատասխանեց. «Այդ շքեղ մեքենա, չգիտեմ ինչ, լավ էլի: Իսկ ո՞վ ա հատուկ, բոլորս հասարակ քաղաքացիներ ենք մի երկրի, որը պատերազմի մեջ է: Հետևեք, թե ինչքան մարդիկ են օգնել բանակին, ովքեր ունեն բիզնեսներ»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցից, թե ինչո՞ւ ՊՆ չի լուծում այդ հարցերը, Շուշան Պետրոսյանը վրդովվեց. «Շատ վատն ա հարցդ, կասկածում եմ հարցիդ վրա: Գոնե մի հատ մարդավարի, տղու նման հարցդ տուր: Լսի քեզնից ո՞վ ա տուֆի փող խնդրում, էն ել քեզնից»: