Էջմիածնում 72-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բնակչի տան երկաթե ցանցին. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Էջմիածնում 72-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել բնակչի տան երկաթե ցանցին. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՕX 541 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 72-ամյա Գագիկ Ալոյանը Էջմիածին քաղաքի Նալբանդյան –Սպանդարյան փողոցների խաչմերուկում նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի բնակիչներ, 26-ամյա Գրիգոր Գևորգյանին և 23-ամյա Հայկ Համբարձումյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները տեղափոխվեն Վաղարշապատի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վրաերթից հետո վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակչի հողամասի երկաթե ցանցին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com