«Մի փոքր փորձարկում արեցի»
Advertisement 1000 x 90

«Մի փոքր փորձարկում արեցի»

Սամվել Գևորգյանի գրառումը.

«Մի փոքր փորձարկում արեցի վերջին 15 օրվա ընթացքում և փորձեցի ֆեյսբուքում լինեմ օրական 30 րոպեից ոչ ավել: Ու ստացվեց : Ինչ պարզվեց այդ ընթացքում.

1. Պարզվեց, որ առանց ֆեյսբուքի էլ երկրագունդը պտտվում է  և կյանքը ընթանում է իր հունով, միգուցե ավելի գեղեցիկ գույներով 

2. Ավելի երկար ժամանակ ունեցա մտածելու և այլ կարևոր գործերի համար

3. Ստացվեց այնպես, որ համարյա զրոյացավ տրամադրության անկումները տարբեր վատ լուրերի, բացասական քննարկումներ և այլ պատճառներով

4. Ավելի մոտից ճանաչեցի այն մարդկանց, ումով հետաքրքրվում եմ, քանի որ միայն հետևում էի իրենց գրառումներին, բաց թողնելով պատով մեկ անիմաստ դեգերումները հետ ու առաջ

5. Ջնջեցի մոտ 700-ից ավելի «ընկերներ», ովքեր երկար ժամանակ ֆեյսբուքում չեն եղել, ովքեր բացասական են, ովքեր, չգիտես գոյություն ունեն թե ոչ…???

Եզրահանգում: Շարունակել նույն ոգով…»:



Նման նյութեր