ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են«Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և«Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր. կատարվում է հետաքննություն: