SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 1-ին, Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանի), նույն վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցունյանի, Ոստիկանության Տավուշի բաժնի (բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գարիկ Դալլաքյանի), բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արտյոմ Միրզոյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Արթուր Լոբյանի ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների շնորհիվ Ոստիկանության Տավուշի բաժին են բերման ենթարկել Բերդ քաղաքի բնակիչներ՝ 49-ամյա Ռոբերտ Օհանյանին, 38-ամյա Մանվել Գիժլարյանին և 8-ամյա Գուրգեն Աբգարյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կադկածվում են որսագողություն կատարելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ եռյակը այս տարվա հունվարի 5-ին Բերդ քաղաքին պատկանող «Արմենասար» կոչվող հանդամասում ապօրինի որսացել են 3 եղնիկ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ եղնիկները գրանցված են եղել Կարմիր գրքում, իսկ ոստիկանները հայտնաբերել են նաև որսագողերի զենքերը, որով կատարել են իրենց սև գործը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի բաժնում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որի արդյունքում պետք է պարզվի նաև պետությանը պատճառված վնասի չափը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաննրը հայտնաբերել են նաև որսագողերի կողմից կատարված տեսանյութը, որը նկարել էին նրանք՝ եղնիկներին սպանելուց հետո։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: