Դերասան, գործարար Արմեն Բեժանյանը, որը Ռուսաստանում հայտնի է «Իրական տղաներ» ճանաչված սերիալում Արմենկայի դերով, իմացել է իր դատավճիռը։
Պերմի երկրամասում ավարտվել է դերասան և գործարար Արմեն Բեժանյանի գործով դատավարությունը, որը հայտնի է «Իրական տղաներ» սերիալում Արմենկայի դերով, հաղորդում է Ռոսիսկայա գազետան։
Դատարանի որոշման համաձայն` դերասանը պետք է 100 հազար ռուբլի տուգանք վճարի։ Բեժանյանը համաձայն չէ դատավճռի հետ և մտադիր է բողոքարկել այն վերին ատյաններում։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հաղորդել է, որ Բեժանյանի նկատմամբ դատավարությունը սկսվել է փետրվարի 22–ին։ Կատակերգական սերիալի աստղին մեղադրել են «խաբելու միջոցով ունեցվածքին վնաս հասցնելու փորձի կամ վստահությունը չարաշահելու մեջ»։
2016թ.–ի վերջին շրջանային դատախազությունը պարզել է, որ Արմեն Բեժանյանը կադաստրում հաշվառել է և իրավունքներ գրանցել հողատարածքներում կիսակառույց օբյեկտների նկատմամբ, որոնք վարձակալության են տրամադրված Օսինյան ադմինիստացիայում։ Իրականում ոչ մի կառույց չի եղել։