Սևանում ամառանոց, ծառայողական առանձնատուն, անձնական բժիշկ, 75 միլիոն պահուստային ֆոնդ… ի՞նչ կունենա նախագահը
Advertisement 1000 x 90

Սևանում ամառանոց, ծառայողական առանձնատուն, անձնական բժիշկ, 75 միլիոն պահուստային ֆոնդ… ի՞նչ կունենա նախագահը

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքի նախագծի համաձայն՝ նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը սահմանում է Հանրապետության նախագահը, որը չի կարող գերազանցել 180-ը: Հանրապետության նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը:

Նախագահը կունենա ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք): Նա կունենա նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ: Կապահովվի հատուկ նշանակության ավտոտրանսպորտային միջոցով: Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ և իր ցանկությամբ կահավորված գրասենյակ: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորումն իրականացվում է նախագահի աշխատակազմին պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացված միջոցներից: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավելի, քան երեք հաստիքային միավոր, որոնք ընդգրկվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում:

Նախագծի համաձայն՝ վարչապետի նստավայրն էլ տեղակայված է լինելու Բաղրամյան 26 հասցեում:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը:

armlife.am



Նման նյութեր