«Աշխատավարձով ապրող որոշ տղերքի բախտը բայց ոնց է բերում… կռուգոմ հարուստ կանայք են, մենք էլ չգիտենք…»
Advertisement 1000 x 90

«Աշխատավարձով ապրող որոշ տղերքի բախտը բայց ոնց է բերում… կռուգոմ հարուստ կանայք են, մենք էլ չգիտենք…»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի ունեցվածքին, գրում է. «Աշխատավարձով ապրող որոշ տղերքի բախտը բայց ոնց է բերում… կռուգոմ հարուստ կանայք են, մենք էլ չգիտենք… Բայց, իրականում, ինքան քիչ են վճարել մի ամբողջ երկրի բազում ընտրություններ կեղծելու համար… կոպեկ-կոպեկ հավաքել են…»:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու դրամական միջոցները բաժնում նշված է, որ ԿԸՀ  նախագահ Տիգրան Մուկուչյանի կինը`  Իննա Շահնազարյանը, հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 825,000.00 ՀՀ դրամ և 8,500.00 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում1,390,000.00 ՀՀ դրամ և 12,300.00 ԱՄՆ դոլար, իսկ ահա Բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու եկամուտները հարկային տարում, որպես Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտ ամբողջ հարկային տարվա համար նշված է 7,344,830.00 ՀՀ դրամ:

Հ.Գ. Նշենք, որ իրականում Տիգրան Մուկուչյանի կինը հայտարարագրել է ոչ թե 384 մլն, այլ 384 հազար դրամի եկամուտ։ Լրագրողը պարզապես անուշադիր է գտնվել, և սխալ տվյալով հրապարակումը տարածվել է այլ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։