Երևանի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հանկարծամահ է եղել ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Այս մասին տեղեկացրել է Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը: 65-ամյա բժշկի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, սակայն կյանքը փրկել չի հաջողվել:






