Ռուբեն Շուխյան. «Երբ երկրի նախագահը խանութ է գնում.
Advertisement 1000 x 90

Ռուբեն Շուխյան. «Երբ երկրի նախագահը խանութ է գնում.

Ռուբեն Շուխյանի գրառումը. «Այս տարվա հունվարին 69-ամյա Սաուլի Նիինիստյոն համաժողովրդական ուղիղ քվեարկությամբ երկրորդ անգամ անընդմեջ ընտրվեց Ֆինլանդիայի նախագահ, իսկ մեկ ամիս անց լույս աշխարհ եկավ Սաուլի Նիինիստյոյի և նրա երկրորդ կնոջ, 40-ամյա բանաստեղծուհի Յեննի Հաուկիոյի, առաջնեկ որդին:

Ուշագրավ է, որ նախագահական զույգը (նրանք ամուսնացած են 2009 թվականից) ձգտում է ապրել սովորական քաղաքացու կյանքով և իր ներկայիս բարձր կարգավիճակի պատճառով բնավ էլ չի հրաժարվում առօրյա ընտանեկան գործերից: Օրինակ, իր երդմնակալության օրը Ֆինլանդիայի նորընտիր նախագահը վաղ առավոտյան այցելել էր մայրաքաղաք Հելսինկիի թաղամասերից մեկի դեղատուն՝ հագին ունենալով սովորական սպորտային համազգեստ: Վերջերս էլ համացանցում մեծ տարածում ստացավ ներկայացվող լուսանկարը, որտեղ պատկերված է այն դրվագը, երբ նախագահ Նիինիստյոն դուրս է բերում ծննդատնից իր նորածին որդուն:

Իսկ ահա անցյալ կիրակի, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Հելսինկիի արբանյակը հանդիսացող Էսպոո քաղաքի բնակիչները զարմացել են՝ սուպերմարկետում տեսնելով գնումներ կատարող նախագահ Սաուլի Նիինիստյոյին: Եվրոպայի ամենաբարեկեցիկ երկրներից մեկի ղեկավարի գնումների զամբյուղում տեղ էին գտել մանկական տակդիրներ, կաթ, հաց, պանիր, ձու, նրբերշիկներ և թերթ: Երբ հերթում կանգնած քաղաքացիները ցանկացել են իրենց տեղը զիջել նախագահին՝ վերջինս սիրալիր կերպով հրաժարվել է և սպասել հերթում բոլորի հետ միասին: Դրամարկղում Նիինիստյոն իր վճարումը կատարել է բանկային քարտով և ընդունված կարգով վերցրել վճարումների կտրոնը»:



Նման նյութեր