
30-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ երեկ՝ ժամը 20:37-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:
Քաղաքացի Գ. Տ.-ին տեղում ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն, այնուհետև հետազոտման նպատակով վերջինս հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: