SHAMSHYAN.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապահային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը:
Ամբողջությամբ՝ shamshyan.com