Այս հրաշալի լուսանկարում մատադոր Ալվարո Մուներոն է: Սա նրա վերջին մենամարտն է: Մուներոն դիմել է վճռական քայլի՝ հրաժարվել է սպանել կենդանուն, իսկ մինչ այդ որոշումը…
«Մի պահ բարձրացրեցի գլուխս և տեսա ոչ թե պոզեր, այլ՝ աչքեր: Կենդանու աչքերը: Հսկա ցուլը կանգնած էր իմ առջև, ինձ էր նայում: Կենդանիների անմեղ հայացքը, այդ ցլի մեջ տեսա. աղաչում էր չտանջել իրեն: Դա արդարության ճիչ էր: Հոգու խորքում հասկացա, որ ցուլն ինձ դիմում է այնպես, ինչպես մենք Աստծուն ենք դիմում, ասելով՝ ներիր: Նա ասես ասեր,- «Չեմ ուզում կռվել քեզ հետ, եթե ուզում ես սպանել՝ սպանիր, բայց մի տանջիր»: Ես դա կարդացի նրա աչքերում, զգացի ինձ ամենաանպիտան արարածը, որը երբևէ գոյություն է ունեցել: Ես ընդհատեցի ցլամարտը»:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը