50-100 տարի մարդկանց հնարավոր կլինի կենդանացնել ցողունային բջիջների օգնությամբ. գիտնականներ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

50-100 տարի մարդկանց հնարավոր կլինի կենդանացնել ցողունային բջիջների օգնությամբ. գիտնականներ

50-100 տարի հետո ցողունային բջիջների օգնությամբ հնարավոր կլինի կենդանացնել մարդկանց, ովքեր արդեն մահացած են համարվում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

Միչիգանի կրիոնիկայի ինստիտուտի նախագահ, 49-ամյա Դենիս Կովալսկին համոզված է, որ մարդիկ կարող են վերածնվել սառեցված վիճակից, և ցողունային բջիջներով թերապիան կարող է օգնել վերադարձնել նրանց ավելի երիտասարդ տարիքի: Նրա խոսքերով՝ կենդանացման տեխնոլոգիան արդեն մշակված է, որը սակայն լայնորեն կսկսի կիրառվել 50-100 տարուց ոչ շուտ:

Միչիգանում հիմնադրված Կրիոնիկայի ինստիտուտը, որտեղ աշխատում է Կովալսկին, ոչ առևտրային կազմակերպություն է, որը 28000 դոլարով մարդու մարմնի սառեցման ծառայություն է առաջարկում:

Գիտնականն ասում է, որ արդեն ունի սառեցման փորձ. այդ միջամտությանը արդեն 100 ընտանի կենդանի է ենթարկվել:

«Սրտի կանգից հետո դուք դեռ 5 րոպեից մինչև կես ժամ ունեք, որպեսզի կենդանացնեք ինչ որ մեկին: Սակայն դա կախված է ջերմաստիճանից և կյանքի տևողությունից»,- ասել է Կովալսկին:

Ամբողջությամբ՝ 1in.am