Google-ը պայմանագիր է կնքել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հետ անօդաչուից տվյալները վերլուծող ալգորիթմի մշակման համար: Այս մասին հայտնի է դարձել աշխատողներին ընկերության կորպորատիվ առաքումից, պարզել է Gizmodo հրատարակությունը:
Կողմնակի կազմակերպությունների ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության դիմելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Պենտագոնը գլուխ չի հանում դրոններից եկող տվյալների զանգվածից. գերատեսչության վերլուծաբանները ֆիզիկապես չեն հասցնում աչքի անցկացնել նյութը:
Նշվում է, որ պաշտպանության նախարարությունը զգալի միջոցներ է ծախսել տեղեկատվության հավաքման առաջավոր տեխնոլոգիաների վրա, բայց հետ է մնացել դրա վերլուծության միջոցների ստեղծման գործում: Խոսքը վերաբերում է Maven կոչվող տեխնոլոգիային: Այն նախատեսված է կադրում 38 պարամետրերով փոխադրամիջոցների և այլ օբյեկտների ավտոմատ ճանաչման համար: Բացի դրանից, Maven-ը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժերին: