«Ստալինյան բռնապետության դրսևորումներից մի դրվագ»
Advertisement 1000 x 90

«Ստալինյան բռնապետության դրսևորումներից մի դրվագ»

Ռուբեն Շուխյանի հրապարակումը.

«Ներկայացնենք մարդկության պատմության մեջ ամենադաժան բռնապետերից մեկի՝ խորհրդային ղեկավար Իոսիֆ Ստալինի կողմից հաստատված բոլշևիկյան ռեժիմի մազոխիզմի աստիճանի հասնող դրսևորումներից մեկը, որը փաստագրվել է մեզ մոտ, Հայաստանում: 1936 թվականի հուլիսի 9-ին տեղի ունեցավ մի աննախադեպ և հրեշավոր հանցագործություն՝ Ստալինի մտերիմ ընկեր, Անդրկովկասի կոմունիստական կուսակցության մարզկոմի առաջին քարտուղար, մոլի հայատյաց Լավրենտի Բերիան Թիֆլիսի իր աշխատասենյակում անպատիժ գնդակահարեց Հայաստանի այն ժամանակվա ղեկավար Աղասի Խանջյանին: Այդ հանցագործությունը փաստացի ազդակ հանդիսացավ հետագա մի քանի տարիների ընթացքում Հայաստանի ողջ էլիտայի իսպառ ոչնչացման գործընթացին:

Եվ ահա այդ հրեշավոր քաղաքական սպանությունից ընդամենը երկու ամիս անց «Խորհրդային Հայաստան» թերթում տպագրվում է մի այսպիսի հրապարակում, որը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ: Հավելենք միայն, որ ներքոնշված Սերգեյ Մարտիկյանը այն «կարկառուն» բոլշևիկյան գործիչներից էր, որը 1920-ին խորհրդային իշխանությունը Բաքվից ներմուծեց Հայաստան՝ իր ողջ ազգակործան հետևանքներով:

«Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Կենտրոնական գործադիր կոմիտեի որոշումը

Լենինականի կուլտուրայի ու հանգստի քաղաքային պարկը ՀամԿ(բ) կուսակցության Անդրերկոմի քարտուղար ընկեր Լավրենտի Պավլովիչ Բերիայի անվամբ կոչելու մասին

ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեն որոշում է.

Բավարարել Լենինականի հասարակական և խորհրդային կազմակերպությունների միջնորդությունը և Լենինականի նոր բացված կուլտուրայի և հանգստի պարկը կոչել ՀամԿ(բ) կուսակցության Անդրերկոմի քարտուղար ընկեր Լավրենտի Պավլովիչ Բերիայի անվամբ:

ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Ս(երգեյ) Մարտիկյան

ՀԽՍՀ կենտրոնական գործադիր կոմիտեի քարտուղարի պաշտոնակատար Լ. Վարդապետյան

4 սեպտեմբերի, 1936 թ.»



Նման նյութեր