Իննա Մխիթարյան. «Մեր կանայք շատ չլուծված խնդիրներ ունեն, դրանք ծաղիկների տակ չեն ծածկվում»
Advertisement 1000 x 90

Իննա Մխիթարյան. «Մեր կանայք շատ չլուծված խնդիրներ ունեն, դրանք ծաղիկների տակ չեն ծածկվում»

Լուսանկարիչ Իննա Մխիթարյանի գրառումը Facebook-ի իր էջում.

«Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց, կանանց իրավահավասարության համար։ Այդ օրը ավելի քան 15 000 կանայք շրջեցին ողջ քաղաքով, պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ առաջ քաշվեց կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։ Էս օրը փողոց դուրս գալու ու կանանց իրավունքների մասին բարձրաձայնելու օրա: Սովետական շրջանում ու հետագայում նաև անկախության տարիներին, օրվա նշանակությունը միտումնավոր ձևափոխվել է /մայրության, գեղեցկության, կանացիության, կակաչի ու վարդի/ տոնի: Ծաղիկները հա լավա, շնորհավորանքներն էլ, բայց ես ավելի հաճույքով փողոց դուրս կգայի: Մեր կանայք շատ չլուծված խնդիրներ ունեն, դրանք ծաղիկների տակ չեն ծածկվում»:



Նման նյութեր