Ինչպես ազատվել կապտուկներից
Advertisement 1000 x 90

Ինչպես ազատվել կապտուկներից

Steptohealth.ru կայքը մի քանի խորհուրդ է կազմել կապտուկներից ազատվելու համար:

Եթե դուք որևէ բանի եք հարվածել, որքան հնարավոր է շուտ այդ հատվածին սառույց դրեք:

Բամբակը թրջեք խնձորի սառը քացախով և դրեք վնասված հատվածին:

Նշի ծառի տերևներից ջրով կոմպրես պատրաստեք: Սա շատ լավ միջոց է, որպեսզի հեմատոմա չառաջանա: Նկատի ունեցեք, որ այդ կոմպրեսը պետք է անել վնասվածքը ստանալուց անմիջապես հետո:

Հեմատոմայի առաջացման դեմ հիանալի միջոց է նաև հում միսը: Պարզապես այն դրեք վնասված հատվածին:

Կարագը և մաղադանոսը խառնեք, խառնուրդ պատրաստեք և դրեք վնասված հատվածին:

Կապտուկներից ազատվելու գործում կարող է օգտակար լինել նաև խնձորի կոմպրեսը: Անհրաժեշտ է խնձորի կեղևը մաքրել և մանրացնել քերիչով` թանզիֆի վրայից դնելով վնասված հատվածի վրա:

Կոմպրես կարող եք անել նաև սոխից: Պարզապես դրա մի փոքր հատվածը տաքացրեք, լցրեք թանզիֆի մեջ և դրեք մարմնի վնասված հատվածին: Ցանկալի է այն երկար պահել վնասված հատվածին:

Կես լիտր ջուրը խառնեք կալենդուլայի հետ, եռացրեք, ապա թողեք 15 րոպե: Թանզիֆը թրջեք դրա մեջ և դրեք վնասված հատվածին:

Անմոռուկի 10 կաթիլը խառնեք մեկ ճաշի գդալ նշի յուղի հետ: Թրջեք բամբակը և ողջ գիշեր թողեք վնասված հատվածի վրա:

1 ճաշի գդալ աղը խառնեք կիտրոնի հյութի հետ, այդ լուծույթում թրջեք շորը և մի քանի րոպե թողեք վնասված հատվածի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»