Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Advertisement 1000 x 90

Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

Երևան-Սևան ճանապարհի 31-րդ կմ-ին մարտի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, դեպի Հրազդան ընթանալիս «Օպել-Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա է գլորվել ձորը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը` 1978 թ. ծնված Մակաբե Մանուկյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: