Սցենարիստ Դիանա Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ Բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է: Իսկ«Char u naxanz» մարդկանց կասեմ հետևյալը… մոռացել եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի ՁԵր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ, որ Ձեր մեջ կուտակված թույնն, ինձ վրա թափելով կօգնի ՁԵզ ՁԵր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»:
Փ.Ս. 2 Շնորհավորում եմ բոլոր կանանց` մաղթելով` առողջություն, սեր և տոկունություն: Ես համոզվել եմ, որ կայացած կանայք դժվարին պահերին անշահախնդիր աջակցում են միմիյանց»: