
Կառավարության ընդունելությունների տունը կարգի են բերում, մաքրում, «դզում-փչում են»: Այստեղ այս օրերին կարծես թե մասնակի վերանորոգման ու հարդարման աշխատանքներ են ընթանում:
ՀՀ 4-րդ նախագահի՝ Արմեն Սարգսյանի այստեղ հանգրվանելուն են պատրաստվում: Մուտքի մոտ շինարարական բուռն աշխատանքներ են ընթանում: Պետք է հասցնեն աշխատանքներն ավարտել մինչև ապրիլի 9-ը:
Արմեն Սարգսյանի՝ ապրիլի 9-ի երդմնակալությունից հետո Մաշտոցի 47 հասցեում գտնվող Կառավարությունների տունը նախագահի նստավայրն է դառնալու:
Նախագահին Ձորափի 74, 4-րդ մասնաշենքում նաև տրամադրվելու է ծառայողական առանձնատուն, Սևանի թերակղզում էլ՝ ամառանոց: