Twitter-ը հայտարարել է Periscope Producer գործառույթի թողարկման մասին
Advertisement 1000 x 90

Twitter-ը հայտարարել է Periscope Producer գործառույթի թողարկման մասին

Twitter-ը հայտարարել է Periscope Producer-ի թողարկման մասին: Սոցցանցի ներկայացուցիչները հայտնում են, որ նոր գործառույթը հնարավորություն կտա բարձրորակ վիդեոկոնտենտով կիսվել Periscope-ում և Twitter-ում:

«Մարդկանց տալ գործիքներ, որոնք հնարավոերություն կտան ստեղծել և կիսվել հատուկ ստեղծված առցանց-տեսանյութեր Periscope-ում՝ միշտ եղել է մեր զարգացման գաղափարի մասը:Այս քայլն օգտատերերի համար հնարավորություն կստեղծի առցանց ռեժիմում տարբեր տեսակի վիդեոկոնտենտ դիտել»,- նշում է Periscope-ի գլխավոր տնօրեն Քեյվոն Բեյքփուրը:

Օգտագործելով պրոֆեսիոնալ տեսախցիկներ և սթրիմինգային սոֆթ՝ վիդեոկոնտենտ արտադրողները կկարողանան Periscope-ում հեշտությամբ ավելի բարձր որակի առցանց տեսանյութ ստեղծել և հեռարձակել, հայտնում է TASS-ը: