Առավոտը
տանը
Ես ուշ քնող և հետևաբար ուշ արթնացող մարդկանցից եմ, բայց հիմա, երբ բալիկս դպրոց է հաճախում, պետք է վաղ արթնանամ ու նրան ճանապարհեմ։ Ամենահաճելին առավոտյան նրան արթնացնելն է։ Նա առավոտյան մի փոքր կամակոր է լինում․ ինձ դուր է գալիս հետևել, թե ինչպես է նա արթնանում և տրամադրվում նոր բացվող օրը դիմավորելուն։
աշխատավայրում․ առաջին անելիքը
Ես աշխատավայր եմ գալիս կեսօրին, քանի որ կամ առավոտյան մարզվում եմ կամ հանդիպումներ ունեմ։
Սու՞րճ, թե՞ թեյ
Իմ օրակարգից բացառում եմ սուրճը։ Սիրում եմ առավոտյան սառը ջուր խմել։ Առավոտս հենց այդպես եմ սկսում։ Սոցիալական ցանցեր մուտք գործելու փոխարեն՝ սիրում եմ երաժշտություն լսել։
Նախասիրություններ
Մարզասրահ հաճախելը նպաստում է լավ օր ունենալուս։ Նախընտրում եմ առավոտյան մարզվել, ինչից հետո էլ գալիս եմ աշխատանքի։
Մի քանի հարց
Go travel-ի մասին
Go Travel-ն արդեն 9 տարի է` ոլորտում է։ Մենք զբաղվում ենք արտագնա և ներգնա տուրիզմով։ Հասկանալով, որ մարդիկ հնարավոր է տարվա մեջ հանգստի են մեկնում 1 անգամ` փորձում ենք անել առավելագույնը, որպեսզի ամեն ինչ մոտ լինի նրանց պատկերացումներին։ Մենք ունենք բազմաթիվ միջազգային մրցանակներ, ինչն էլ պարտավորեցնում է տարեցտարի ավելի կատարելագործվել։ Չեմ բացառում, որ մոտ ապագայում ուժերս կփորձեմ նաև ռեստորանային բիզնեսում, որը կունենա զբոսաշրջային ուղղվածություն։
Երազանքից իրականություն
Դպրոցն ավարտելուց հետո ծնողներիցս նվեր ստացա իմ առաջին ուղևորությունը։ Ճամփորդությունից շատ տպավորված էի։ Ինձ ամեն ինչ հետաքրքիր էր․ հյուրանոցային բիզնեսը, օդանավակայանում հյուրերի ընդունումը, մի խոսքով ոլորտին առնչվող ցանկացած նրբություն։ Դա հիմք հանդիսացավ, որպեսզի հիմնեմ տուրիստական գործակալություն։ Ընտանիքիս անդամները խրախուսեցին այս գաղափարի իրագործումը, միայն եղբայրս էր, որ անհավատորեն էր մոտենում իմ այս նախաձեռնությանը, սակայն ես կարողացա ապացուցել հակառակը:
Մասնագիտությունը և բիզնեսը
Մասնագիտությամբ իրավաբան եմ։ Սիրում եմ այն, բայց եկավ մի պահ, երբ հասկացա, որ իմ ներաշխարհը, իմ տեսակը չի համապատասխանում դրան։ Ես ստեղծագործ եմ, սիրում եմ ճանապարհորդել և տեսակով շատ ավելի ակտիվ եմ։ Առհասարակ մարդկանց շատ եմ սիրում։ Ինձ դուր է գալիս օգնել նրանց, սակայն իրավաբանի մասնագիտությունն իրենից ենթադրում է լուծել մարդկանց խնդիրները։ Ամեն դեպքում այն ինձ օգնում է բիզնեսի կառավարման գործում։ Միջազգային պայմանագրեր ստորագրելիս՝ ամեն ինչ ավելի լավ եմ պատկերացնում:
Ամբողջությամբ՝ vivaronews.am