Սահմանահատման հերթական աղմկահարույց դեպքը. նոր բացահայտում՝ երկրորդ փորձից հետո. armlur.am
Advertisement 1000 x 90

Սահմանահատման հերթական աղմկահարույց դեպքը. նոր բացահայտում՝ երկրորդ փորձից հետո. armlur.am

Սահմանահատման աղմկահարույց դեպքերի բացհայտումը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի էդարձել, որ Արամայիս Պողոսյանը, օգտագործելով եղբոր անհատական տվյալներով և իր լուսանկարով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անձնագիրը, 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Զվարթնոց օդանավակայանով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ ապօրինի խախտելով պետական սահմանը:

Թվում է, թե վերջինիս գործողությունները այսքանով ավարտվել են, սակայն իրավապահները բացահայտել են նաև, որ նա, օգտագործելով կեղծ անձնագիրը, 2017 թվականի մարտի 5-ին, ժամը 20-ի սահմաններում «Բագրատաշեն» սահմանային անցակետով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ ապօրինի հատելով պետական սահմանը: Ստացվոմ է, որ երկու դրվագով քաղաքացին հատում է ՀՀ սահմանը, սակայն կատարվածը զարմանալիորեն վրիպում է իրավապահների աչքից: