
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 2-8-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 295 երեխա՝ 147 տղա, 148 աղջիկ:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 29157 քաղաքացի: