Պարզվել է Կոտայքի մարզում հարսանքավորների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների ու վիրավորների ինքնությունը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Պարզվել է Կոտայքի մարզում հարսանքավորների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների ու վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մարտի 11-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Range Rover մակնիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Նորագավիթի 10-րդ փողոցի բնակիչ՝ 20-ամյա Էրիկ Խաչատրյանը, Lexus մակնիշի ավտոմեքենան վարել է նույն հասցեի բնակիչ՝ 22-ամյա Վահե Կարապետյանը, իսկ Mercedes մակնիշի ավտոմեքենան՝ Սևան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Գեղամ Սարգսյանը։ Վթարի հետևանքով Գ. Սարգսյանն ու Range Rover-ի ուղևոր՝ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակիչ՝ 18-ամյա Դավիթ Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ ժամեր անց «Էրեբունի» բժշկական կենտրոն է բուժօգնության դիմել Range Rover-ի վարորդ Է. Խաչատրյանը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի վարորդ Վ. Խաչատրյանը աշխատում է «Վ. Խաչատրյան» Ա/Ձ-ում՝ որպես տնօրեն, Mercedes-ի վարորդ Գ. Սարգսյանը՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչ, իսկ վիրավոր Դ. Հովհաննիսյանը սովորում է Երևանի գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 11-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 13:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, Range Rover մակնիշի 98 ԼՕ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, այնուհետև անցել հանդիպակաց մյուս երթևեկելի գոտի և բախվել դեպի Սևան ընթացող Mercedes մակնիշի 34 AR 515 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով Range Rover-ը կողաշրջվել էր, իսկ 2 հոգի՝ 1 հոգի Range Rover-ի միջից, 1-ը՝ Mercedes-ի, տեղափոխվել էին Հրազդանի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com