
Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինձ, ճիշտն ասած չի բավարարում Դավիթ Հարությունյանի բացատրությունը, թե ինքը «Լավ երեկո» հաղորդման հետ կապված խիստ քննարկումներ է ունենալու Հ1 հեռուստաընկերության հետ։ Առաջին հերթին հարցն այն է, թե ինչպե՞ս է լրագրողը հայտնվել «Աբովյան» ՔԿՀ տարածքում, որի մուտքի ատոնագրերը տրամադրում է հենց ՀՀ արդարադատության նախարարությունը։ Նշեմ նաև, որ բազմաթիվ լրագրողների մուտքը ՔԿՀ-ներ մերժվել է։ Ինչ վերաբերում է լրագրողական էթիկային, ապա ես արդեն դիմել եմ ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմին, որպեսզի մանրազննին եզրակացություն ներկայացնեն հաղորդման և լրագրողի վերաբերյալ։ Հուսով եմ պատասխանը չի ուշանա»։