
Նախօրեին «Կիևյան» կամրջից ցած նետվելու միջոցով 50-ամյա մի կնոջ ինքնասպանության փորձ է կանխվել:
«Փաստինֆո»-ին հաջողվել պարզել, որ, բարեբախտաբար, կնոջ՝ կամրջից ցած նետվելու փորձը կանխվել է ոստիկանների կողմից:
Ըստ կնոջ հայտարարության՝ այդ ծայրահեղ քայլին ցանկացել է դիմել, քանի որ ինտերնատի տնօրենի հետ խնդիրներ են ծագել: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով նյութեր են նախապատրաստվում: