ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը սննդի անվտանգության, անասնաբուժական ծառայությունների և բուսասանիտարիայի ռիսկերի գնահատման մեթոդաբանության և համակարգի մշակման գործում» ծրագրի շրջանակում ս/թ մարտի 14-ին Երևանում կայացավ «Սննդի շղթայի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրման» վերաբերյալ աշխատաժողով։
Հաշվի առնելով սպառողների շահերը և շուկայում սպառման համար անվտանգ սննդամթերք մատակարարելու առաջնային անհրաժեշտությունը՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումների կարևոր ուղղություն է սննդի օպերատորների ռեյթինգավորման համակարգի ներդրումը: Դրա առանձնահատկություններն ու հեռանկարներն են ներկայացվել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովում, որին մասնակցել են ինչպես տնտեսավարողներ, այնպես էլ միջազգային և շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն