Խարդախության դեպք Երևանում. «Մեկ» ՍՊԸ-ի փոխտնօրենի ընտանեկան վարորդը նրա անչափահաս երեխայից խաբեությամբ վերցրել է ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խարդախության դեպք Երևանում. «Մեկ» ՍՊԸ-ի փոխտնօրենի ընտանեկան վարորդը նրա անչափահաս երեխայից խաբեությամբ վերցրել է ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում խարդախության փաստով նյութեր են նախապատրաստվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 13-ին, Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 54-ամյա Արմեն Մխիթարյանը դիմել է Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ փետրվարի 8-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ, 24-ամյա Ալբերտ Պողոսյանը իր որդուց՝ 17-ամյա Ա. Մ.-ից մաս-մաս վերցրել է իրեն պատկանող ոսկյա զարդեր, 1500 եվրո և 200 ֆունտ ստեռլինգ՝ խոստանալով, որ այն վերադարձնելու է:

Ա. Մխիթարյանը հայտնել է, որ Ա. Պողոսյանը խաբեությամբ տիրացել է ոսկյա զարդերին և գումարին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հայտնաբերել են Ա. Պողոսյանին և բերման ենթարկել Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մխիթարյանը աշխատում է «Մեկ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն, Ա. Պողոսյանը նրա ընտանեկան վարորդն է, իսկ նրա տղան՝ Ա. Մ.-ն, սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 10-րդ դասարանում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com