Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
«Այս տարի մայիսին մենք նշելու ենք Հայաստանի անկախ պետականության վերականգնման 100-ամյակը: Որևէ պետության համար պարծանք կլիներ իր մայրաքաղաքի հենց կենտրոնում ունենալ պատմական մեծ արժեք ներկայացնող մի կանգուն շենք, որտեղ ապրել է առաջին անկախ հանրապետության հիմնադիրը: Մինչդեռ Արամ Մանուկյանի այս տան ներկայիս ողբալի պատկերը ցույց է տալիս հենց մեր իսկ վերաբերմունքը ոչ միայն Արամի վաստակի, նրա նվիրումի նկատմամբ, այլև հայելային կերպով արտացոլում է հայոց անկախ պետականության գաղափարի հանդեպ մեր իրական ընկալումն ընդհանրապես»: