Արմեն Դուլյանի Facebook-յան հրապարակումը.
«Կներեք էլի, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ՝ արդարադատության նախարարը ինչ գործ ունի Հանրային հեռուստատեսության հետ…
Այսինքն՝ ցանկացած չինովնիկ կարող է դասեր տալ Հանրայինին՝ այս հաղորդումը ինձ դուր չեկավ, ինչից հետո հեռուստատեսության ղեկավարությունը խելոք-խելոք զեկուցում է, որ հաղորդումը հանված է հեռուստաընկերության կայքից ու Յութուբից…
Չգիտես ինչու մինչև հիմա միշտ համոզված եմ եղել, որ արդարադատության նախարարը իրավունք ունի պահանջներ ներկայացնել միայն ու միայն իր ենթակայության տակ գտնվող կառույցներին…
Էդ որ օրվանից Հանրայինը սկսեց ենթարկվել արդարադատության նախարարությանը… Նոր Սահմանադրությունում էդպիսի կետ կա՞…»: