
Ուկրաինայի իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել Վլադիմիր Տյուրինի նկատմամբ, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես «օրենքով գող» Տյուրիկ: Ըստ crimerussia.com-ի, հետախուզման մասին տեղեկատվությունը տեղադրվել է Ուկրաինայի ՆԳՆ պաշտոնական կայքէջում:
Ճշտվում է, որ Տյուրինին կասկածում են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, պատվերով դիտավորյալ սպանություն կատարելու մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Տյուրինին անվանում էր որպես նախկին ռուսաստանյան պատգամավոր Դենիս Վորոնենկովի սպանության պատվիրատու: Անցյալ տարվա աշնանը հսկող գերատեսչությունը Մոսկվային հարցում էր ուղարկել Տյուրինի հետ քննչական գործողություններ անցկացնելու հարցով միջազգային իրավական օգնություն ցույց տալու մասին: Ինքը՝ «օրենքով գող»-ը, խնդրել էր իրեն չխառնել Վորոնենկովի գործին, ընդգծելով, որ ինքը առնչություն չունի նրա հաշվեհարդարի հետ:
Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Դենիս Վորոնենկովը սպանվել է քիլլերի կողմից 2017թ. մարտի 23-ին, Կիևի կենտրոնում, «Պրեմյեր Պալաս» հյուրանոցի մոտ: