Սերոբ Խաչատրյան. «Լավագույն մասնագետները դուրս են գալիս բուհերից»
Advertisement 1000 x 90

Սերոբ Խաչատրյան. «Լավագույն մասնագետները դուրս են գալիս բուհերից»

Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Շիրակի պետական համալսարանի ռեկտորն աշխատանքից ազատել է Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանին։ ԵՊՀ-ում պատիվ եմ ունեցել դասավանդելու Հովհաննես Խորիկյանին և կարող եմ ասել, որ բացառիկ շնորհալի ուսանող էր։ Մենք պետք է շնորհակալություն հայտնենք, որ Հովհաննեսի նման մարդը դասավանդում է ՇՊՀ-ում (ցավոք, Գագիկին անձամբ չեմ ճանաչում, բայց իմ տպավորությամբ լավ մասնագետ է), ոչ թե աշխատանքից հեռացնենք։

Առանց այդ էլ Հայաստանի բուհերի հեղինակությունը օրեցօր նվազում է։ Լավագույն մասնագետները դուրս են գալիս բուհերից, ինչի արդյունքում բուհերը առաջիկայում ավելի վատ վիճակում են հայտվելու։ Հանուն կրթության և նույն ՇՊՀ շահերի, ԿԳ նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ այս մարդիկ մնան և դասավանդեն։ Չի կարելի այսպես վարվել Հայաստանում մնացած շնորհալի մարդկանց հանդեպ։ Նման դեպքերից հետո կրթական բարեփոխումները ոչ մի հավատ չեն ներշնչում»։