
Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի հետ հեռախոսազրույց ունենալուց հետո Երևանի Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը հատած և նետվել պատրաստվող քաղաքացին համաձայնել է չդիմել այդ ծայրահեղ քայլին։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Անցնելով անվտանգ վայր՝ նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։
Հիշեցնենք, որ երիտասարդն անցել էր Երևանի Հաղթանակ կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել։