
Թուրքիայի Իզմիր քաղաքի փողոցներից մեկում դիակ է հայտնաբերվել: Դեպքի վայր հասած ոստիկանության ծառայողը սկսել է աղոթել դիակի վրա:
Նշվում է, որ քաղաքացիներից մեկի ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել առողջապահության և ոստիկանության աշխատակիցները: Շտապ օգնության բժիշկները, զննելով անշարժ մարմինը, հայտնաբերել են, որ գլխի հատվածում հարվածներ ստացած տղամարդը մահացած է:
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ դրանից հետո առաջինը դեպքի վայր հասած ոստիկանության մի ծառայող սկսել է աղոթել դիակի վրա: Զարմացած անցորդները լուսանկարել են տարօրինակ տեսարանն ու նկարները տեղադրել սոցցանցերում:
Հաղորդվում է, որ դեպքի առնչությամբ Իզմիրի հանրապետական դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել: