Մայր ու որդի Պողոսյաններն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում՝ բաց երկնքի տակ, ամայի տարածքում. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայր ու որդի Պողոսյաններն ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում՝ բաց երկնքի տակ, ամայի տարածքում. shamshyan.com

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի հարակից տարածքում, բաց երկնքի տակ ապրող Պողոսյանների համար դա գոյատևելու միակ տարբերակն է: Մոտ 28 տարի է, ինչ սեփական բնակարան չունենալու պատճառով պարբերաբար փոխում են կացարանները: Արդեն 3 օր է, իրենց ողջ ունեցվածքով բնակարան են համարում քարքարոտ, խոնավ, սոցիալ-կենցաղային պայմաններից բացարձակ զուրկ մի տարածք: 28-ամյա Անդրանիկ Պողոսյանը կարծում է, որ իր 68-ամյա մորը՝ Մարուսյա Պողոսյանին պահելու և խնամելու համար անհրաժեշտ է շատ ավելի բարեկարգ միջավայր, սակայն ներկա պահին միակ հնարավորությունը դա է:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցոմ 68-ամյա կինը պատմեց իր տեսած ծանր օրերի, ներկա իրավիճակի, ինչպես նաև ապագայի մասին: Նրա խոսքով՝ իր որդին ամեն բան անում էր, աշխատում էր՝ իրենց կենցաղը բարելավելու համար, սակայն ամեն անգամ իրենց տնից դուրս են հանել՝ պատճառաբանելով, որ բնակարանը կամ տարածքը վաճառվում է: Կինը ասաց նաև, որ ունի առողջական խնդիրներ, սակայն նման իրավիճակում այդ ամենը էլ ավելի է սրվելու ու բարդանալու: Այդ պայմաններում նրանց միակ եկամուտը կենսաթոշակն է: Ներկայացնում ենք Անդրանիկի հեռախոսահամարները՝ 093-78-00-71, 094-00-53-50:

shamshyan.com