Գագիկ Ծառուկյանն անհանգստացել է ինքնասպանության քայլի դիմող քաղաքացու համար
Advertisement 1000 x 90

Գագիկ Ծառուկյանն անհանգստացել է ինքնասպանության քայլի դիմող քաղաքացու համար

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է այսօր Հաղթանակ կամրջի մոտ տեղի ունեցած դեպքին՝ գրելով, թե Գագիկ Ծառուկյանն անհանգստացել է ինքնասպանության քայլի դիմող քաղաքացու համար:

«Առավոտյան տեղեկացա, որ Հաղթանակ կամրջից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել եւ ցանկանում է հանդիպել անձամբ Գագիկ Ծառուկյանին։ Նույն պահին տեղեկացրել եմ պրն. Ծառուկյանին եւ նա իմանալով, որ տարածության առումով մոտ եմ դեպքի վայրին, իր հանձնարարությամբ անմիջապես մեկնել եմ դեպի Հաղթանակ կամուրջ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու ու պրն. Ծառուկյանի անունից քաղաքացուն լսելու եւ պարզելու, թե ինչ է նա ցանկանում, մինչեւ Գագիկ Ծառուկյանն անձամբ կհասնի դեպքի վայր։ Շտապ հասնելով պարզ դարձավ, որ իրավապահ մարմիններին արդեն հաջողվել էր կանխել դեպքերի անդառնալի զարգացումները։ Իրավիճակը ներկայացրել եմ պրն. Ծառուկյանին եւ տեղեկացրել, որ իր մոտենալու անհրաժեշտությունն այլեւս չկա»,- գրել է Էնֆիաջյանը: