Apple ընկերությունը Կունշանի գործարանում (Չինաստան) iPhone 8 Plus-ի արտադրությունը դադարեցրել է երկու շաբաթով: Պատճառն այն է, որ մատակարար Wistron-ը, որն զբաղվում է սարքերի հավաքմամբ, հավանաբար, օգտագործել է չհավաստագրված լրակազմեր:
Այդ մասին հայտնել է MacRumors-ը՝ վկայակոչելով Commercial Times թայվանյան թերթը: Ինչպես գրում է հրատարակությունը, Wistron-ը տուգանել է մի քանի բարձրաստիճան ղեկավարների՝ փորձելով վերադարձնել վստահությունը Apple-ի նկատմամբ: Մինչդեռ մատակարարը հերքում է, որ սմարթֆոնների արտադրությունը դադարեցվել է մինչև հանգամանքների պարզումը:
Սակայն լուրերի ֆոնին Wistron-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է հինգ տոկոսով: Ընդ որում՝ պարզ չէ, թե կեղծված ջրամեկուսիչ բաղադրիչներով սմարթֆոնները կհայտնվեն արդյոք խանութների վաճառասեղաններին և որքան են դրանք: Wistron-ն արտադրում է iPhone 8 Plus-ի միայն 20 տոկոսը, ևս 80 տոկոսը բաժին է ընկնում մրցակցող Foxconn մատակարարին: Ընդ որում՝ ընկերությունը 157 մլն դոլար է ներդրել Բանգալորում (Հնդկաստան) նոր գործարանի կառուցման գործում, որտեղ պլանավորվում է թողարկել iPhone SE և, հնարավոր է, iPhone 6s: Ներկայում Wistron-ը Apple-ի մատակարարների շարքում առաջատար դիրք է գրավում հնդկական շուկայում: