Երևան-Սևան ճանապարհին մեքենաների բախման արդյունքում երկու հոգի հոսպտալացվել է
Advertisement 1000 x 90

Երևան-Սևան ճանապարհին մեքենաների բախման արդյունքում երկու հոգի հոսպտալացվել է

րևան-Սևան Մ4 ավտոճանապարհին` Հրազդան քաղաքի մոտակայքում մարտի 16-ին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան Մ4 ավտոճանապարհի 50-րդ կմ-ին բախվել են «Lada 2121» մակնիշի 334 AA 01 (վարորդ՝ 1955 թ. ծնված Լ. Մ.) և «Zil 130» մակնիշի 35 AN 316 (վարորդ՝ 1977 թ. ծնված Ա. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Փրկարարները «Lada 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Մ.-ին և ուղևոր՝ 1952 թ. ծնված Հ. Պ.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: